Միջազգային

Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը Եվրամիությունից կպահանջի պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական գյուղմթերքների ներմուծման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ-ում Լեհաստանի դեսպան Անջեյ Սադոսը:

«Եվրոպային այժմ չեն սպառնում գյուղատնտեսական ապրանքների մատակարարման շղթայի խափանումները: Հակառակը, մենք ունենք ավելցուկի խնդիր: Մենք լուծում ենք Ուկրաինայից գյուղմթերքների ներմուծման ավելացման խնդիրը»,-ասել է Սադոսը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մինչև հունիսի 5-ը սահմանափակումներ էր մտցրել ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի ներմուծման մասով՝ նվազեցնելու այդ ապրանքների ավելցուկային մատակարարումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա:

Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր ԵՄ-ն պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուսական ընկերությունների և ֆիզիկակական անձանց դեմ: Լեհաստանն ապրիլին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ Մոսկվայի դեմ, այդ թվում՝ խողովակաշարով նավթի և ադամանդի ներկրումն արգելել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում