Միջազգային

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան

1 րոպեի ընթերցում

Նիժնի Նովգորոդում պայթեցրել են  գրող Զախար Պրիլեպինի մեքենան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդում պայթեցրել են գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի ավտոմեքենան, նա ողջ է մնացել, սակայն վնասվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան : Նա ողջ է, գիտակից է, բայց ստացել է վնասվածքներ: Նախնական տվյալներով ՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ավտոմեքենայի հատակի տակ»,- ասվում է հրապարակման մեջ:

ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են, որ մեքենայի պայթեցման հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ գրողը վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ այլ տուժածներ չկան:

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն էլ հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը հնարավոր է՝ մասնակից է Զախար Պրիլեպինի ավտոմեքենայի պայթեցմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում