Միջազգային

Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, հղում անելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը, նշելով որ խոսքը ավտոմոբիլային հաղորդակցության վեց հիմնական ուղիների մասին է:

Ըստ աղբյուրի՝ դիտարկումն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Միութենական պետության տարածք մուտքի հետ կապված վավերացված համաձայնագրի կատարման նախապատրաստման շրջանակներում:

Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, կարող են իրականացվել մարդկանց և տրանսպորտային միջոցների ստուգումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում