Միջազգային

Չարլզ 3-րդի թագադրությունն է. Լոնդոնում մարդկանց բազմություն է հավաքվում

1 րոպեի ընթերցում

Չարլզ 3-րդի թագադրությունն է. Լոնդոնում մարդկանց բազմություն է հավաքվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմություն է հավաքվել Լոնդոնում, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ սա լինելու է վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումը:

Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:

74 –ամյա թագաժառանգը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին կդնեն Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:

Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվելու է թագուհի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում