Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. 
հանցագործի որոնումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է սպանվել, 13 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 23:00-ի սահմաններում, Դուբոնա գյուղում: Հարձակվողն ավտոմատ զենքով կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախուստի դիմել: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալը 21-ամյա տղամարդ է:

Նրա որոնումներում ներգրավված է Սերբիայի հատուկ նշանակության ուժերի ավելի քան 600 անդամ: Ոստիկանները շղթայել են այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, թաքնվում է կասկածյալը: Միջադեպը համարվում է ներքին ահաբեկչություն:

Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել էր ևս մեկ զանգվածային հրաձգությունից. 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:

Մինչև այս շաբաթ Սերբիայում զանգվածային հրաձգություններ հազվադեպ էին տեղի ունենում՝ չնայած զենք ունեցողների մեծ թվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am