Միջազգային

Զելենսկին Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Նիդերլանդներ: Հաագայում նա հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Unian պարբերականին:

Հաղորդվում է, որ Զելենսկին նաև կայցելի Հաագայի միջազգային դատարան: Նախագահի պաշտոնում գտնվելուց ի վեր սա Զելենսկիի առաջին այցն է Նիդերլանդներ:

Մայիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Զելենսկին նաև պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում