Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ կա Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ կա Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Մարիա Զախարովան նշել էր, որ հանդիպման ժամկետների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ևս հստակ ժամկետներ չնշեցին։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում