Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել դատարկ կաթսաներով ու թավաներով

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել դատարկ կաթսաներով ու 
թավաներով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրիլի 24-ին` նախագահ Էմանուել Մակրոնի երկրորդ ժամկետով վերընտրվելու տարեդարձի օրը, ցույցեր են անցկացվել դատարկ կաթսաներով։ Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին։ Ցուցարարները խափանել են կառավարության մի քանի անդամների աշխատանքային ուղևորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այսպես, կրթության նախարար Պապ Նդյայը փոխել է Լիոնի հաստատություններից մեկում իր այցը` շենքի մերձակայքում ցուցարարների ներկայության պատճառով։ Փարիզ վերադառնալուց հետո պաշտոնյային ժամանակավորապես արգելափակել են գնացքում. մի քանի տասնյակ ցուցարարներ «կաթսաների և թավաների համերգ» են կազմակերպել կառամատույցում։

Երեխաների հարցերով պետքարտուղար Շառլոթ Քոբելը բողոքի ցույցերի պատճառով չեղյալ է հայտարարել պլանային այցը Սեն Մորիս քաղաքի հիվանդանոց։ Մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին կաթսաներով են դիմավորել փարիզյան թատրոններից մեկի շենքի դիմաց։ Այդ նույն կերպ ցուցարարները դիմավորել են արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետիին և առողջապահության նախարար Ֆրանսուա Բրաունին։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնք նախատեսում են կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել մինչև 64, շարունակվում են հունվարի կեսերից, երբ նախագիծը պաշտոնապես ներկայացվեց հասարակայնությանը: Ամենազանգվածային բողոքի ցույցերին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, գործադուլների պատճառով չեղարկվել են ավիաչվերթները, կանգնեցվել է միջքաղաքային գնացքների երթևեկությունը և առաջացել են աղբահանության հետ կապված լուրջ խնդիրներ։ Չնայած դրան, Մակրոնն ապրիլի 15-ին ստորագրել է վիճահարույց օրենքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am