Միջազգային

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

1 րոպեի ընթերցում

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սիրիական ճգնաժամի համակողմանի քաղաքական կարգավորման հասնելու համար, որը թույլ կտա հաղթահարել հակամարտության բոլոր հետևանքները և հասնել ազգային հաշտեցման»,-նշվում է տեքստում:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին:

«ԱԳ նախարարը Սիրիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է Սիրիայի բոլոր շրջաններ օգնություն հասցնելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին և ներքին տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծման կարևորությունը»,-նշված է փաստաթղթում

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում