Միջազգային

G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը

1 րոպեի ընթերցում

G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու  մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման նստաշրջանի ընթացքում G7-ի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել Կիևին աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

«Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ իրենք առաջվա պես հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելուն, լիարժեք կերպով համակարգելուն և դրանց պահպանումն ապահովելուն, ինչպես նաև Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելուն», - ասվում է նստաշրջանի արդյունքների շուրջ Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «համաձայնել են ուժեղացնել համակարգումը պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու կամար»։

Ապրիլի 16-ին Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում (Նագանոյի պրեֆեկտուրա) մեկնարկել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում