Միջազգային

Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը: «Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», - հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։

Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։ Հինգշաբթի օրն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները: Ականատեսները «РИА Новости»-ին հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում