Միջազգային

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույցեր են, հայտարարվել է համազգային գործադուլ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույցեր են, հայտարարվել է համազգային գործադուլ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում այսօր 11-րդ անգամ արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ և ցույցեր: Ակնկալվում է, որ փողոց դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ՝ իրենց բողոքն արտահայտելու կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Փարիզում ցուցարարները խոչընդոտել են երթևեկությունը դեպի գլխավոր օդանավակայան: Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

e9994cf2-cc0f-4bd8-ad5c-f879c5718dbd_1000.jpg (486 KB)

Ակնկալվում է, որ գործադուլը կազդի տրանսպորտի, կրթության, առողջապահության և էներգետիկայի ոլորտների վրա:

Ըստ պարբերականի՝ արհմիությունների և կառավարության միջև քննարկումները մտել են փակուղի: Արհմիությունների ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ, սակայն քննարկումներն անվանել են «ձախողում»:

afb333a9-93c9-4832-8844-3dd42b9d2d23_1000.jpg (536 KB)

Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Իրավիճակն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կառավարությունն օգտվեց 49.3 հոդվածից և բարեփոխումների նախագիծն ընդունեց՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է ընդունել կենսաթոշակային բարեփոխումները, որոնցով նախատեսվում է, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում