Միջազգային

Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ակնկալում է Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքի տարածած հայտարարությունը:

«Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ դաշնակից: 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցության հայտեր են ներկայացրել։ <...> Մեկ տարուց էլ քիչ անց մենք Ֆինլանդիային ընդունում ենք ՆԱՏՕ: Սա պատմության մեջ ամենաարագ վավերացման գործընթացն է»,-ընդգծել է նա:

«Կոչ եմ անում Թուրքիային և Հունգարիային առանց հապաղելու ավարտել վավերացման գործընթացը»,-ասել Է Բայդենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում