Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև

Թրամփին մեղադրանք է առաջադրվել. նա կկանգնի դատարանի առջև

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին:

Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ:

BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև:

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում:

«Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ և խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետև ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին, և նրանք գիտեն, որ ես չեմ կարող Նյու Յորքում արդար դատավարություն ակնկալել», - գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփի համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայում գտնվող նրա «Մար ա Լագո» կալվածքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Սպիտակ տան նախկին ղեկավարին և թափահարելով 2024 թվականի նախագահական ընտրարշավի դրոշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]