Միջազգային

Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Այսօր մենք կարևոր լուր ունենք Իսրայելի քաղաքացիների համար: Ինչպես և խոստացել էինք, իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», - գրել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ մինչև սեպտեմբեր կկատարվեն լրացուցիչ պահանջները:

«Առաջիկա մի քանի ամսում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերին Իսրայել պետությունը, ինչպես ակնկալվում է, կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չԷ ԱՄՆ մուտք գործելու համար», - հավելել է Նեթանյահուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում