1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին: Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Իրավապահները հայտնել են, որ չարագործը հանգամանորեն պլանավորել էր հարձակումը. նրա մոտ գտել են դպրոցի մանրամասն հատակագծերը, ինչպես նաև տարբեր գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են:

Հրաձգությունն իրականացրած Օդրի Հեյլը ժամանակին եղել էր այդ դպրոցի աշակերտ: Նա անցյալ տարի ավարտել էր Նաշվիլի Արվեստի և դիզայնի քոլեջը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է իջեցնել Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ Նաշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի: Այս կարգադրությունը ուժի մեջ կմնա մինչև ուրբաթ:

Բայդենը Նաշվիլի դպրոցի հրաձգության մասին խոսելիս դարձյալ զենքի մասին օրենքում փոփոխությունների կոչ է արել: Նա նշել է, որ հարկավոր է արգելել հարձակողական զենքերը:

Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ 2023 թ.-ին ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել առնվազն 130 զանգվածային հրաձգություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]