Միջազգային

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Լուվր թանգարանի մուտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թոշակի անցիր 60 տարեկանում, աշխատիր ավելի քիչ՝ ավելի երկար ապրելու համար»:

Թանգարան մտնել չկարողացող մեքսիկացի զբոսաշրջիկներից մեկն ասել է. «Սա անհեթեթություն է, մենք մեր երեխաների հետ գալիս ենք աշխարհի տարբեր կետերից՝ թանգարան այցելելու համար, և անհեթեթ է, որ 20 մարդ փակում է մուտքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում