Միջազգային

Հզոր երկրաշարժ Աֆղանստանում և Պակիստանում. կա առնվազն 12 զոհ

1 րոպեի ընթերցում

Հզոր երկրաշարժ Աֆղանստանում և Պակիստանում. կա առնվազն 12 զոհ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին:

Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում:

BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում