Միջազգային

ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը

2 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։

«Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տնային տնտեսություն և խանութ, մեկ մարդ վիրավորվել է: Բոլոր խոցված անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները», - ասվում է Քննչական կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում:

1100.jpg (123 KB)

Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ժամանակավորապես բռնակցված Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել են ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, երբ դրանք տեղափոխվում էին երկաթուղով:

Միևնույն ժամանակ, Կիևը չի հաստատում և չի հերքում իր մասնակցությունը ենթադրյալ հարվածին:

Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը «ֆանտազիաներ» է անվանել Ուկրաինայի ռազմական հետախուզության հայտարարությունը, որ պայթյունի հետևանքով «Կալիբր» հրթռիներ են ոչնչացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում