Միջազգային

ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ՝ Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ՝ Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

«2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել», - նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը գործելու է մինչև նրանց կյանքի վերջը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում