Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել

ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության 
դադարեցման մասին օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը, Սերգեյ Կաբիշևը, Սերգեյ Լեոնովն ու Արտեմ Տուրովը:

«Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը պետք է ապահովի ՌԴ նման քաղաքացիների՝ պետական ​​և քաղաքային մարմիններում աշխատանքի անցնելու իրավունքները, կրթական կազմակերպություններում վերապատրաստումը, ինչպես նաև այլ հարցերի կարգավորումը, որոնց լուծման համար Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է»,- ասված է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։ 

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի չլինելու համար դիմում ներկայացնելու օրվանից սկսած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պարտավոր է չձեռնարկել գործողություններ «կապված Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հետ»: Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը համարվում է անվավեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]