Միջազգային

Նազարբաևի եղբորը պարտավորեցրել են պետությանը վերադարձնել Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարանի 32%-ը

3 րոպեի ընթերցում

Նազարբաևի եղբորը պարտավորեցրել են պետությանը վերադարձնել Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարանի 32%-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական ​​կոլեգիան Բոլաթ Նազարբաևին (խմբ.՝ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրն Է) պարտավորեցրել է պետությանը վերադարձնել «Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարան» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 31,9%-ը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Անվավեր ճանաչել Նազարբաև Բ.Ա.-ի և PLS-TM ՍՊԸ-ի միջև կնքված 2009 թվականի ապրիլի 2-ի արժեթղթերի առքուվաճառքի պայմանագիրը «Ալմաթիի ծանր մեքենաշինական գործարան» բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, որոնք կազմում են կանոնադրական ֆոնդի 31,9%-ը։ Կողմերին բերել իրենց նախնական վիճակին», - ասվում Է կոլեգիայի որոշման մեջ։

Դատարանի որոշմամբ՝ Բոլաթ Նազարբաևը պետք է այս փաթեթը վերադարձնի պետական գույք՝ այն փոխանցելով ֆինանսների նախարարության պետական ​​ունեցվածքի և սեփականաշնորհման կոմիտեին։ Գործի նյութերի համաձայն՝ 1998 թ. փետրվարին Պետական ​​գույքի դեպարտամենտը գործարանի բաժնետոմսերի պետական փաթեթը (31,9%) 105,3 մլն թենգեով վաճառել է մասնավոր ներդրողին՝ «Տեմիր Կոն» ՍՊԸ-ին։

Առքուվաճառքի պայմանագիրը նախատեսում Էր գործարանի գործունեության պրոֆիլի պահպանման իրավունքը։ 2007 թվականի ապրիլին «Տեմիր Կոն» ՍՊԸ-ն ձեռնարկության բաժնետոմսերի 86,78%-ը (ներառյալ պետությունից գնված բաժնետոմսերի 31,9%-ը) վաճառել է Բոլաթ Նազարբաևին։ Երկու տարի անց պետական ​​գույքի կոմիտեն, «Տեմիր Կոն»ՍՊԸ-ն և Բոլաթ Նազարբաևը համաձայնագիր են ստորագրել դեռևս 1998 թվականին կնքված պայմանագրով նախատեսված պարտավորության հարցում անձանց փոփոխության շուրջ:

Փաստաթղթում նշվում էր, որ եթե Բոլաթ Նազարբաևը չկատարի պահանջները, ապա նա պարտավոր է կոմիտեին վերադարձնել բաժնետոմսերի պետական փաթեթը։ Բայց այս համաձայնագրի կնքումից հետո Բոլաթ Նազարբաևը գործարանի 398 246 սովորական բաժնետոմս, ներառյալ պետական փաթեթը, վաճառել Է PLS-TM ՍՊԸ-ին։ Որոշման մեջ նշվում է, որ Բոլաթ Նազարբաևն իրավունք չուներ այդ բաժնետոմսերն օտարել «PLS TM» ՍՊԸ-ին առանց կոմիտեի համաձայնության, հետևաբար, այս գործարքն անվավեր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում