Միջազգային

ՌԴ Բելգորոդի մարզում խոցվել է 4 հրթիռ, կա վիրավոր

1 րոպեի ընթերցում

ՌԴ Բելգորոդի մարզում խոցվել է 4 հրթիռ, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում 4 հրթիռ է խոցել, 1 կին տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում:

Նահանգապետը հավելել է, որ հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։

Ավելի ուշ նահանգապետը հստակեցրել է, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։

«Շտապ օգնության խումբը ուղեղի ցնցումով կնոջը տեղափոխում է հիվանդանոց: Բաց վերք չկա», - ասել է Գլադկովը։

«РИА Новости» գործակալությունը հաղորդում է, որ 2022 թ. փետրվարի 24-ից Բելգորոդի մարզը բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Մարզի ամբողջ տարածքում գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, իսկ տարածաշրջանի 15 բնակավայրերում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում