Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ընկերությունների ու պաշտոնյաների դեմ կանանց իրավունքները խախտելու համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ընկերությունների ու 
պաշտոնյաների դեմ կանանց իրավունքները խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ՝ կանանց իրավունքները խախտելու համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՄՆ գանձապետարանի տարածած հաղորդագրությունից: «Այսօր Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ռեժիմի մի քանի պաշտոնատար անձանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի բանտային համակարգի երկու բարձրաստիճան աշխատակիցների դեմ, որոնք պատասխանատու են եղել կանանց և աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», - ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ֆինանսների նախարարությունը միջոցներ Է ձեռնարկել Իրանի բանակի գերագույն հրամանատարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ղեկավարի, ինչպես նաև իրանցի մի պաշտոնյայի դեմ, որը «կենտրոնական դեր է խաղացել ռեժիմի կողմից համացանց մուտքն արգելափակելու գործում»։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական երեք ընկերություններ և դրանց ղեկավարներն այն բանի համար, որ նրանք նպաստել են «Իրանի իրավապահ մարմինների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ բազմաթիվ կանանց և աղջիկների նկատմամբ խիստ բռնաճնշումներին»:

«Սա OFAC-ի պատժամիջոցների տասներորդ փուլն է՝ ուղղված իրանական ռեժիմի դեմ 2022 թ.-ի սեպտեմբերին համազգային բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների և Իրանի ժողովրդին գլոբալ ինտերնետի հասանելիությունից զրկելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am