Միջազգային

Հռոմում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է բախվել. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Հռոմում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է բախվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նահանգի Գվիդոնիա Մոնտեչելիո քաղաքի երկնքում Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու թեթև ինքնաթիռ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, ուսումնական վարժանքների ժամանակ: Ինքնաթիռներն ընկել են ռազմական օդանավակայանի մերձակայքում: Զոհվել են ինքնաթիռների երկու օդաչուները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով News Italy 24 պարբերականին:

Ինքնաթիռներից մեկն ընկել է Մարգերիտ փողոցի տների մոտ՝ բախվելով մեքենայի, որից հետո հրդեհ է բռնկվել:

Իտալիայի ռազմաօդային ուժերից հաղորդել են, որ ինքնաթիռների բախման պատճառն առայժմ հայտնի չէ: Այլ զոհերի մասին տեղեկատվություն չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում