Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Shafaq News պարբերականից:

Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի  բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:

Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

«Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին Պենտագոնը պաշտոնապես չէր հաղորդել: Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայությունն սկսել Է մարտի 5-ին Հորդանան կատարած այցով: Նա նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am