Հասարակական

Երևանում բախվել են «Hyundai» ավտոբուսն ու «BMW» ավտոմեքենան. 11 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Երևանում բախվել են «Hyundai» ավտոբուսն ու «BMW» ավտոմեքենան. 11 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 7-ին ժամը 08:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Հ.). ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Տուժածներ Շ. Ա.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Բ.-ն (ծնված 1956 թ.) և Գ. Ն.-ն (ծնված 1969 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ և ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում