Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ ներթափանցման մասին

ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ 
ներթափանցման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», - նշել է ԱԴԾ-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։

Ըստ վերջին տեղեկությունների՝ նրանք մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկ 10-ամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Երկու գյուղերի միջև հեռավորությունը 15 կմ է: Նահանգապետը հայտնել է, որ խոսքը գնում է մի քանի տասնյակ զինված անձանց մասին:

Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել են, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում՝ Բրյանսկի հետ սահմանամերձ շրջաններում, օդային տագնապ է հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]