Միջազգային

ԱՄՆ նախագահը բացառել է այժմ Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը բացառել է այժմ Ուկրաինային F-16 կործանիչների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրպարակային կոչերին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառում է, որ այս պահին ամերիկյան առաջատար F-16 կործանիչներ կուղարկեն Ուկրաինա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենն իր որոշման մասին ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ Ուկրաինան հիմա F-16-երի կարիք ունի՝ Բայդենը պատասխանել է. «Ոչ, հիմա F-16-երի կարիք չունի»:

Լրագրողը հետաքրքրվել է՝ դա նշանակում է երբե՞ք: ԱՄՆ նախագահն ասել է՝ հնարավոր չէ հստակ իմանալ, թե ապագայում ինչ կպահանջվի ուկրաինական պաշտպանության համար:

Նա նշել է, որ ըստ ամերիկյան զինվորականների՝ այս պահին չկա F-16-եր տրամադրելու որևէ հիմք:

«Այս պահի համար ես դա բացառում եմ»,-նշել է Բայդենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում