Միջազգային

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունը:

«Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ միջազգային մակարդակով համակարգված պատժամիջոցների և առևտրի ոլորտում միջոցառումների նոր փաթեթի մասին: Մասնավորապես, արգելք է դրվել Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար», - ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, «խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»։

Պատժամիջոցներ են սահմանվել ռազմական տեխնիկայի արտադրությամբ կամ վերանորոգմամբ զբաղվող ընկերությունների՝ «Իզումրուդ» ԲԲԸ-ի, «Էլեկոն զավոդ» ԲԲԸ-ի, «Լոմո» ԲԲԸ-ի, «Զվեզդա» ԲԲԸ-ի, «Զավոդ Սոկոլ» ՍՊԸ-ի նկատմամբ. ռուսաստանյան երկու խոշորագույն պաշտպանական ընկերությունների՝ «Ռոստեխ»-ի և «Ալմազ Անտեյ»-ի, ինչպես նաև «Սանկտ Պետերբուրգ բանկ», «Ուրալսիբ», «Բանկ Զենիթ»,«ՄՏՍ բանկ» բանկերի հետ կապված 34 ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Փորձարարական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը, որը մտնում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի մեջ, ինչպես նաև Տեխնիկական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը։

Պատժամիջոցների նոր ցուցակում տեղ են գտել նաև 80 ֆիզիկական անձինք, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, «Աերոֆլոտ» ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն և կառավարման նախագահ Սերգեյ Ալեքսանդրովսկին, «Ռոստեխ» ավիացիոն համալիրի տնօրեն Անատոլի Սերդյուկովը, «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն, «Ռոստեխ»-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Անդրիանովը, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Սամարայի մարզի նահանգապետ Վլադիմիր Արտյակովը։ Պատժամիջոցներ են սահմանվել «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի, «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի և Ի.Մ.Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական ​​համալսարանի ռեկտոր Վիկտոր Մարտինովի նկատմամբ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում