Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է ուրանի հարստացման մակարդակի վերջին ստուգման արդյունքները. Ռաֆայել Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է ուրանի հարստացման մակարդակի վերջին ստուգման արդյունքները. Ռաֆայել Գրոսի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները տեղյակ են այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում են փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրությունից, որը հրապարակվել է գործակալության Twitter-ի էջում։

«ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ է Իրանում ուրանի հարստացման մակարդակների վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված վերջին հաղորդագրությունների մասին: Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնում է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ քննարկում է գործակալության վերջին ստուգման միջոցառումների արդյունքները և այդ մասին, ինչպես հարկն է, կտեղեկացնի Կառավարիչների խորհրդին», - ասված է կազմակերպության հրապարակման մեջ։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հանգել են այն եզրակացության, որ Իրանին հաջողվել է հասնել ուրանի մինչև 84 % հարստացման, իսկ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է մինչև 90 % հարստացում։ Ըստ Bloomberg-ի՝ առայժմ անհասկանալի է մնում՝ արդյոք Իրանը միտումնավոր է հասել հարստացման ռեկորդային մակարդակին, թե՞ դա տեղի է ունեցել «չկանխամտածված կերպով՝ ցենտրիֆուգները միացնող խողովակներում վառելիքի կուտակման հետևանքով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am