Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել ՌԴ նախագահի նստավայրում

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել ՌԴ նախագահի նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ինչպես նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրման զարգացման հարցերը։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը, ինչպես սպասվում Է, լինելու Է հանգամանալից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում