Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Գերմանիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլն ազդել է շուրջ 300 հազար ուղևորի վրա

Գերմանիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլն ազդել է շուրջ 300 հազար ուղևորի վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հազարավոր թռիչքներ են չեղարկվել օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով: Երկրի յոթ օդանավակայաններում, այդ թվում՝ Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Դորտմունդի և Համբուրգի օդանավակայաններում գործադուլերի պատճառով չեղարկվել է ավելի քան 2300 չվերթ, ինչն ազդել է գրեթե 300 հազար ուղևորի վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Verdi արհմիությունը պահանջում է իր անդամների աշխատավարձի բարձրացում ամսական առնվազն 500 եվրոյով, որպեսզի մեղմվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջացրած համաշխարհային ինֆլյացիայի հետևանքները:

Արհմիությունը հայտնել է, որ համաձայնության չհասնելու դեպքում Գերմանիայի օդանավակայաններում քաոս կառաջանա: Գործադուլն անցկացվում Է Մյունխենի անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի բացման օրը։

Բացի այդ, Գերմանիայի ազգային Lufthansa ավիափոխադրողի համար այն ստեղծում է շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ խնդիրը։

Չորեքշաբթի օրը խոշոր համակարգչային խափանումը հանգեցրել Էր այն բանին, որ Գերմանիայում հազարավոր ավիաուղևորներ բախվել էին չվերթների հետաձգման կամ չեղարկման: Խափանումը կաթվածահար էր արել երկրի խոշորագույն օդանավակայանի աշխատանքը Մայնի Ֆրանկֆուրտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am