Միջազգային

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի երկրաշարժերը մտել են աշխարհում երբևէ գրանցված, ցամաքային էպիկենտրոն ունեցող խոշորագույն ստորգետնյա ցնցումների տասնյակի մեջ, հայտարարել Է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսսենը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Նիսսենի խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել «երբևէ գրանցված մայրցամաքային ամենաուժգին երկրաշարժերի հնգյակի կամ տասնյակի մեջ»: «Դրանց այդքան ավերիչ է դարձնում մասշտաբների և Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում գտնվելու զուգակցումը», - ասել է պրոֆեսորը:

Նա նշել է, որ ամենաուժեղ երկրաշարժերը սովորաբար տեղի են ունենում օվկիանոսներում։ Նիսսենը հիշեցրել է, որ տարերային աղետն ամենամահաբերն է դարձել Թուրքիայի պատմության մեջ՝ 1939 թվականին երկրի արևելքում գտնվող Էրզինջանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից ի վեր. այն ժամանակ երկրաշարժի հետևանքով զոհվել Էր ավելի քան 30 հազար մարդ։

Գիտնականը հավելել է, որ «հատկապես անբարենպաստ» է եղել երկրաշարժի ժամանակը, քանի որ այն տեղի է ունեցել գիշերը և խստաշունչ ձմռան պայմաններում: «Սա ևս մեկ գործոն է, որով պայմանավորված Է զոհերի ու վիրավորների նման մեծ թիվը», - ասել Է գիտնականը։ Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34 179-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում