Քաղաքականություն

Նման դիմումներ չկան. ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու տեղեկության մասին

1 րոպեի ընթերցում

Նման դիմումներ չկան. ՌԴ դեսպանատունը՝ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու տեղեկության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում:

Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով։ Օրաթերթը թեմայի վերաբերյալ դիմել է նաև ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից տվել են հետևյալ պատասխանը. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում