ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ
1 րոպեի ընթերցում
![ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1103663.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ փետրվարի 8-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ:
«Ընտանիքի վերամիավորման նպատակով մեր միջնորդությամբ 17 անձ տեղափոխվել է Հայաստան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ միջնորդությամբ ընտանիքի վերամիավորման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվածների թիվն այս պահի դրությամբ 58 է: