Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել

Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցություն է հայտնել 
Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։ Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած ցավակցական հեռագիրը:

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում։

Պուտինը Էրդողանին խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են տարերային աղետի հետևանքով։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս առնչությամբ», - վստահեցրել է ՌԴ նախագահը:

Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը նաև «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։

«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման հույս ունենք և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար», - նշել է ՌԴ ղեկավարը:

Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Իսկ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am