Միջազգային

Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիան «Լեոպարդ-2» տանկեր կուղարկի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:

«Մենք այժմ աշխատում ենք, որպեսզի կարողանանք տրամադրել մեր տանկերից մի քանիսը», - ասել է Կոստան:

Վարչապետը չի մանրամասնել, թե քանի տանկ է ուղարկվելու:

Պորտուգալիայի զինված ուժերի ղեկավար Անտոնիո Սիլվա Ռիբեիրոն անցյալ ամիս ասել էր, որ Պորտուգալիան 37 «Լեոպարդ-2» տանկ ունի: Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, թե դրանց մեծ մասն անսարք է:

Կոստան ասել է, որ Պորտուգալիան աշխատում է Գերմանիայի հետ՝ ձեռք բերելու այն մասերը, որոնք անհրաժեշտ են չգործող տանկերի վերանորոգման համար: Պորտուգալիայի վարչապետը հույս է հայտնել, որ տանկերն Ուկրաինա կհասցնեն մինչև մարտի վերջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում