Միջազգային

Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է իր այցը Չինաստան

1 րոպեի ընթերցում

Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է իր այցը Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է իր այցը Չինաստան այն բանից հետո, երբ ԱՄՆ երկնքում հայտնվել է «լրտեսական» օդապարիկ, որը, ենթադրում են, թե չինական է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարի 3-ին:

ԱՄՆ երկնքում օդապարիկի հայտնվելը Վաշինգտոնը համարել է ԱՄՆ ինքնիշխանության ակնհայտ խախտում: Ռազմական ղեկավարները քննարկել են օդապարիկը խոցելու հարցը,, բայց հետո դա խորհուրդ չեն տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ բեկորների ռիսկից խուսափելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում