Հասարակական

Տիգրան Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի մանսուրյանական երաժշտություն

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանի ծննդյան կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի մանսուրյանական երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում երեք օր հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից և հաղորդագրությունից:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում