Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ երկրներից առնվազն մեկի դատարանը որոշի, որ այս կազմակերպությունը Եվրոպայի իր տարածքում ահաբեկչություն Է կատարել:

Նման հայտարարություն է արել Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (խմբ.՝ ահաբեկչական կազմակերպությունների) ցուցակում ներառելու համար մեզ անհրաժեշտ է ԵՄ երկրներից մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկիչներ են և որ նրանք ահաբեկչություն են կատարել ԵՄ երկրներից մեկում։ Սա երևույթի իրավաբանական տեսակետն էե, - ասել Է նա։

Դրա փոխարեն, ըստ Ասելբոռնի, ԵՄ-ն մտադիր է սահմանել Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը, սև ցուցակում ներառել ավելի քան 50 մարդու և մի քանի իրավաբանական անձանց։

«Քաղաքական տեսակետից կա երկրորդ հնարավորությունը.  մենք կարող ենք նրանց ներառել պատժամիջոցային ցուցակում: Մենք այսօր քննարկում ենք պատժամիջոցների 4-րդ փաթեթը՝ սև ցուցակում 50-ից ավելի անձանց, այդ թվում՝ կորպուսի անդամների, ինչպես նաև մի քանի իրավաբանական անձանց ընդգրկմամբ»,- հայտարարել Է նա։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պարզաբանել էր, որ ԵՄ-ն մտադիր է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]