Միջազգային

Microsoft-ը հաստատել է մոտ 10 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը հաստատել է մոտ 10 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Microsoft ընկերությունը հունվարի 18-ին հաստատել է աշխատակազմը մոտ 10 հազարով կրճատելու պլանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը,այս մասին հայտնել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան:

«Նախ, մենք տեսանք, որ մեր հաճախորդները համաճարակի ընթացքում ավելացնում են թվային ծառայությունների վրա ծախսերը, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք օպտիմալացնում ծախսերը՝ ավելի քիչ ծախսերով հասնելով ավելիին», - գրել է Նադելան:

Microsoft-ի բաժնետոմսերի գները քիչ են փոխվել հունվարի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում։ Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության կապիտալիզացիան նվազել է 21%-ով և կազմում է մոտ 1,79 տրլն դոլար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում