Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի հատուկ 
հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաբայանը:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- նշված է գրառման մեջ:

Հունվարի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am