Միջազգային

Բայդենի օգնականները հայտնաբերել են նրա հետ կապված գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ. NBC

2 րոպեի ընթերցում

Բայդենի օգնականները հայտնաբերել են նրա հետ կապված գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ. NBC

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնականները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որոնք, ենթադրաբար, կապված են երկրի գործող ղեկավարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի։ Ըստ լրատվամիջոցի՝ լրացուցիչ նյութերի որոնումն սկսվել է այն բանից հետո, երբ 2022 թ. նոյեմբերի 2-ին Բայդենի փաստաբանները գտել էին նրա փոխնախագահության տարիների 10 գաղտնի փաստաթղթեր Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում:

Փաստաթղթերի նոր խմբաքանակը հայտնաբերվել է մի գրասենյակում, որը նա օգտագործում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից հեռանալուց հետո: Դրանց ստույգ թիվը չի նշվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վկայակոչելով CBS News-ին, ԱՄՆ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը Չիկագոյի ԱՄՆ դատախազին հանձնարարել է ուսումնասիրել գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում:

Փաստաթղթերը հայտնաբերվել են նոյեմբերի 2-ին՝ միջանկյալ ընտրություններից առաջ, Բայդենի անձնական իրավաբանների կողմից, երբ նրանք հավաքում էին իրերը, որպեսզի ազատեն վերլուծական կազմակերպության գրասենյակը: Թե ինչ տեղեկություններ կան փաստաթղթերում, չի բացահայտվում, սակայն ըստ CBS-ի աղբյուրների՝ դրանք միջուկային գաղտնիքներ չեն պարունակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում