Միջազգային

Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը սկսել է այցը Թայվան

2 րոպեի ընթերցում

Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությունը սկսել է այցը Թայվան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի օրենսդիրների խումբն այսօր քառօրյա այցով ժամանել է Թայվան։ 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում են Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահ Յոհաննես Ֆոգելը և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Շտրակ Ցիմերմանը։

Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ըստ կղզու արտաքին քաղաքական գերատեսչության՝ նախատեսված են հանդիպումներ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, կառավարության նախագահ Սու Չժենչանի, օրենսդիր Յուանի (Խորհրդարանի) խոսնակ Յու Սիկունի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Ուի և այլ պաշտոնատար անձանց հետ։ 2022 թվականի հոկտեմբերին գերմանացի օրենսդիրները երկու անգամ այցելել են Թայվան, ինչը հանգեցրել է Պեկինի և Բեռլինի միջև հարաբերությունների բարդացման։

Թայվանի շուրջ միջազգային լարվածությունը սրվեց անցյալ տարվա օգոստոսի 2-3-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Այցի ավարտի հաջորդ օրը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը (ՉԺԱԲ) լայնածավալ զորավարժություններ սկսեց կղզու ջրային վեց գոտիներում՝ հրթիռային հրաձգություններով: Հունվարի 8-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտին հայտարարել Է Թայվանի շրջակայքի ջրերում և օդային տարածքում կանոնավոր վարժանքներ անցկացնելու մասին։

Դրանց ընթացքում մշակվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հարվածները ցամաքային թիրախներին և հարձակողական գործողությունները ծովում։ Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Թայվանի ռազմական գերատեսչության տվյալների, կղզու հարակից տարածքներում հայտնաբերվել են ՉԺԱԲ-ի չորս նավ և 57 ռազմական ինքնաթիռ, որոնցից 28-ը հատել են Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը և մտել կղզու հակաօդային պաշտպանության գոտի:

Թայվան կղզին սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, բայց Պեկինն այն համարում է միասնական երկրի անբաժանելի մասը և կոչ է անում օտարերկրյա պետություններին հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում