Քաղաքականություն

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի ՀՀ-ին և ևս 2 մլն դոլարի՝ Արցախին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում