Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառով

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել Է ճեպազրույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել Է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել Է նրա մեկ այլ գործընկերոջ:

«Կարո՞ղ եք արդյոք պատասխանել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցին: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ պատասխնել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին հարցին, երբ նախագահը հանդիպում է աֆրիկյան 50 ղեկավարների հետ: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ ինձ հարցի իրավունք տալ»,- ասել Է լրագրողը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա:

«Դա բարդ չէ, ես պատասխանել եմ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դուք մեզ թույլ չեք տալիս հարց տալ»,- կրկին բացականչել Է լրագրողը: «Դուք ինձ թույլ կտա՞ք պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ես հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին, բայց Դուք թույլ չտվեցիք: Այնպես որ, Ձեր մյուս  գործընկերն այժմ հարց կտա»,- հավելել Է նա: «Թույլ տվեք Ձեզ հարց տալ ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին»,- կրկին առարկել Է լրագրողը: «Ես բառացիորեն հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին:

Դուք ինձ ընդհատեցիք»,- ի պատասխան ասել Է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն թղթակիցը շարունակել Է վեճը: «Լավ, բոլորին շնորհակալություն: Կտեսնվենք վաղը», -  ասել Է Ժան-Պիեռը և դուրս եկել սրահից՝ ճեպազրույցն ավարտելով ժամանակից շուտ: Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում վեճ Է ծագում հարց տալու հնարավորության և հերթականության շուրջ: Նոյեմբերին Ժան-Պիեռն արդեն վեճի Է բռնվել երկու լրարգողների հետ հենց նույն առիթով:

Տվյալ հատվածը կարող եք դիտել տեսանյութի 1:25:00 րոպեից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am