Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

Պեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Չնայած օրական գրանցվող դեպքերը մոտ են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ  քայլեր են ձեռնարկում՝  թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնել ավելի նպատակային՝ տնտեսության կտրուկ դանդաղման և հանրային հիասթափության ֆոնին:

Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ այլևս քաղաքացիներից չի պահանջի թեստի բացասական արդյունք՝ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլևս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: 2 օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաև մետրոյից օգտվելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]