Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ

2 րոպեի ընթերցում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել Է Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի իրադրության հետ կապված տարբեր հարցեր քննարկելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Մոսկվան քննադատել է արևմտյան պետությունների կողմից Կիևին զենքի մատակարարումները, ուկրաինացի զինվորականների պատրաստումը, ինչպես նաև քաղաքական ու ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, ինչը Կիևին ստիպում է հրաժարվել բանակցություններից:

Ռուսաստանի ղեկավարը հորդորել Է, որ Բեռլինը վերանայի իր մոտեցումներն ուկրաինական իրադարձությունների հարցում:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նշել Է, որ ռուսական բանակը երկար ժամանակ զերծ Է մնացել կետային հրթիռային հարվածներից Ուկրաինայի մի քանի թիրախների ուղղությամբ, բայց ստիպված Է եղել դրանք սկսել՝ ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքի, ներառյալ՝ Ղրիմի կամրջի և Էներգետիկ օբյեկտների դեմ Կիևի գրոհների:

ՌԴ նախագահն այդ նույն շարքում նշել է ահաբեկչական գործողությունները «Հյուսիսային հոսքի» երկու գազատարներում:

Անհրաժեշտ Է անցկացնել դրանց միանգամայն թափանցիկ հետաքննություն՝ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, հավելել են Կրեմլում:

Բացի այդ, Պուտինը և Շոլցը քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից պարենամթերքի ու պարարտանյութերի արտահանման ապաարգելափակման շուրջ Ստամբուլում կնքված գործարքի կատարումը: Մոսկվան նշել Է այդ համաձայնագրի բարեխիղճ և համալիր կատարման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում