Միջազգային

Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում չորս զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում չորս զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Իսրայելական ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով ժամը 6:30-ին ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին երկրի կենտրոնում և ափին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը։

Նշվում է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին սիրիական «Շայրաթ» օդանավակայանի վրա, ինչի հետևանքով սիրիացի երկու զինվոր էր զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում